Մենք թքած ունեցանք թե՛ մեր հայրենիքի, թե՛ մեր բանակի, թե՛ ամբողջ հայ ազգի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

«Մենք թքած ունեցանք թե՛ մեր հայրենիքի, թե՛ մեր բանակի, թե՛ ամբողջ հայ ազգի վրա»,- 24TV-ի հետ հարցազրույցում նշեց ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը՝ անդրադառնալով այն բարոյական մթնոլորտին, որն այսօր կա մեր քաղաքական ու հասարակական կյանքում։ 

«Եթե նոյեմբերի 9-ին Ադրբեջանի հետ ստորագրվի Հայաստանի շահը ոտնահարող նոր համաձայնագիր,  կա՛մ կդառնանք թուրքական վիլայեթ, կա՛մ՝ ռուսական գուբերնիա։ Վտանգավոր խաղեր են խաղում, իսկ նման խաղերի ժամանակ կորցնում են տուն, հայրենիք, անկախություն։ Նիկոլ Փաշինյանը, իրենից սկսած, բացեց բոլորի իրական դեմքը, թե ով ով է և ինչի է ընդունակ։ 30 տարի Ադրբեջանը զենք առավ, զինվեց, մենք գողացանք, թալանեցինք, վիլաներ կառուցեցինք։ Մեզ համար մեր ստամոքսն ավելի կարևոր է, քան մեր պետությունը»,- ասաց վաստակավոր արտիստը։

Արտաշես Ալեքսանյանի հետ զրույցում անդրադարձել ենք նաև «Սողոմոնի երգերը» ֆիլմին, որում դերասանը մարմնավորում է թուրք բարձրաստիճան գործչի կերպարը։ Զրուցել ենք Թուրքիայի կողմից շարունակվող ցեղասպանության փաստի շուրջ, ինչի ականատեսը եղանք անցյալ աշնանն Արցախյան պատերազմում։ 

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։