Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հակառեկորդ է սահմանվել

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4,  24 News

կորոնավիրուս

 

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 33 949-ով: Դա առավելագույնն է COVID-19 համավարակի ընթացքում։ Այս մասին վկայում են հ Բեռլինի Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի  նոյեմբերի 4-ին հրապարակված տվյալներից։  

Նախորդ հակառեկորդն արձանագրվել Էր 2021 թվականի ապրիլի 22-ին, երբ մեկ օրում հայտնաբերվել Էր վարակման 29 518 դեպք: Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում մահացել է 165 մարդ։  Ընդհանուր առմամբ՝ համավարակի սկզբից Գերմանիայում վարակվել է 4 672 368 բնակիչ։

--00—ՄՀ