ՀՀ Սյունիքի մարզի վարչական շրջանն ընտրողների մասնակցության ռեկորդներ է սահմանում

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14,  24 News  

․

Նոյեմբերի 14-ին Հայաստանի մի շարք մարզերում անցկացնվող ՏԻՄ ընտրություններում Սյունիքի մարզի Կապան վարչական շրջանը սահմանում է ընտրողների մասնակցության ռեկորդներ: ԿԸՀ տվյալներով՝ Կապան խոշորացված համայնքում 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների արդեն 54,75 տոկոսը (17326 ընտրող 31664-ից):

Այլ տվյալները ստորև

Ժամը 17:00-ի դրությամբ

Կապանում 31 644 ընտրողից քվեարկել է 17326 ընտրող կամ ընտրողների 54,75 տոկոսը:

Ստեփանավանում 13 333 ընտրողից՝ 4092-ը կամ 30,69 տոկոսը:

Լերմոնտովոյում 679 ընտրողից մասնակցել է 162 հոգի կամ 23,86 տոկոսը:

Արզնիում 2 052 ընտրողից քվեարկել է 394 ընտրող կամ 19,20 տոկոսը:

Իջևանում 33 090 ընտրողից մասնակցել է 9036-ը կամ 27,31 տոկոսը:

Ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 38,38 տոկոսը կամ 31010 մարդ:

--00--ԱՀ