Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 91, առանց վարորդական վկայականի՝ 250 անձ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15,  24 News

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Նոյեմբերի 7-ից 14-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1573 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 261 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 91, առանց վարորդական վկայականի՝ 250 անձ։ 105 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ առանց համարանիշերի, 11-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 12-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 188-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։

Բացի այդ, պարեկները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 30 անձի, բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր, հայտնաբերել են 1 հետախուզվողի։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

--00--ԱԹ