Հայաստանը ֆորմալ կմնա ինքնիշխան, բայց կարող է ամբողջովին կախվածության մեջ ընկնել հարևաններից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Պատերազմի արդյունքները Հայաստանի համար տխուր էին, թեև մարդկային բազմաթիվ ջանքեր ցուցաբերվեցին ինչպես ռազմաճակատում, այնպես էլ թիկունքւմ։ Այս մասին Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Ավիգդոր Էսկինը։

Նրա խոսքով, մարդիկ այսուհետ էլ են պատրաստ ապրել Հայաստանում, զանգվածային փախուստ չկա։ Ամբողջ հարցն այն է, թե Հայաստանի առաջնորդներն ուր կտանեն։ «Վստահ չեմ, որ Փաշինյանի թիմն աչքի է ընկնում պրոֆեսիոնալ բարձր հատկանիշներով, թեև ինքը վարչապետը բավական տաղանդավոր է»,-ասել է քաղաքագետը։

Էսկինը կարծում է, որ նույնիսկ ամենավատատեսական սցենարի դեպքում Հայաստանը ձևականորեն չի կորցնի իր ինքնիշխանությունը, բայց կարող է ամբողջովին կախված լինել իր հարևաններից։ Նա վստահ է, որ ամրապնդվելու համար Հայաստանն ունի 4 տարի, քանի դեռ ռուս խաղաղապահներն Արցախում են։

Մանրամասները՝ տեսանյութում։