Ֆրանսիան կողմերին կոչ է անում պահպանել 2020 թվականի ստորագրված հրադադարի պայմանները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

․

Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրմամբ և կողմերին կոչ է անում պահպանել 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայում ստորագրված հրադադարի պայմանները։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի անվտանգության վատթարացման և ծանր զինատեսակների ենթադրյալ կիրառման կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, հատկապես հայկական կողմից: Ֆրանսիան կողմերին կոչ է անում պահպանել հրադադարը, որը նրանք պարտավորվել են պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրում», - ասվում է հաղորդագրությունում։