Քաղաքական իդիոտները խաղաղություն են ուզում՝ չխորանալով դրա պայմանների մեջ. Ազատ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Աֆղանստանից առաջ գրավվել էր Շուշին նույն ջիհադիստների կողմից։ Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։

Խոսելով համացանցում լայն տարածում գտած Հայաստան-Աֆղանստան համեմատությունների մասին՝ Արշակյանն այն համոզմունքը հայտնեց, թե չի կարելի 2018֊ին ՀՀ֊ի հեղափոխությունը համեմատել թալիբների հետ, քանի որ Աֆղանստանում դեմոկրատիան պարտվեց, իսկ Հայաստանում հակառակն է լինում։ 

Արշակյանը կշտամբեց խաղաղության ջատագովներին՝ հայտնելով այն համոզմունքը, թե «մենք իշխանության հետ պայքարում ենք Հայաստանի ազատության համար՝ մերժելով ստրկությունը, իսկ քաղաքական իդիոտները խաղաղություն են ուզում՝ չխորանալով դրա պայմանների մեջ»։ 

Մանրամասները՝ տեսանյութում

--00--ԱՀ