ՌԴ-ում անչափահասների համար պատվաստանյութ են գրանցել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 25,  24 News

կորոնավիրուս

Մինչև 15 տարեկան երեխաները կորոնավիրուսի դեմ պատվաստվելու են ծնողների համաձայնությամբ։ 15 տարեկանից բարձրները կկարողանան ինքնուրույն որոշում կայացնել։  Առողջապահության նախարարությունը դեռահասների համար պատվաստանյութը գրանցել է նոյեմբերի 24-ին, այն շրջանառության մեջ կմտնի մինչև դեկտեմբերի վերջ։

«Երեխաների կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են մինչև 15 տարեկան անչափահասի ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի տեղեկացված կամավոր համաձայնությամբ։ Կամ եթե ինքը՝ անչափահասը 15 տարեկանից բարձր է»,- ասել է Գոլիկովան Սոչիում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

Բացի այդ, գիտնականները պատրաստվում են փաստաթղթեր ներկայացնել` հետազոտելու կորոնավիրուսի դեմ Sputnik պատվաստանյութը 6-11 տարեկան երեխաների շրջանում:

ԱՄՆ-ում և Եվրոպայում 12-17 տարիքային խմբի պատվաստումները սկսվել են ամռանը: Դրանք իրականացվում են հիմնականում Pfizer և Moderna պատվաստանյութերով:

--00—ՄՀ