Իրանի արտգործնախարարն անդրադարձել է Էրդողան-Ռայիսի հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29,  24 News

ԱԳՆ

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հադնիպման ժամանակ որոշվել է զարգացնել երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ 

Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է արել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ նշելով, որ հանդիպումն անցել է բարեկամական և անկեղծ մթնոլորտում։

«Որոշվել է զարգացնել բազմոլորտ հարաբերությունները և վերացնել որոշ խոչընդոտներ։ Երկու երկրների կապը պատմական է։ Երկու առաջնորդները պայմանավորվել են պարոն Էրդողանի՝ Թեհրան կատարելիք այցի ընթացքում անցկացնել Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը»։

Նշենք, որ Թուրքիայի և Իրանի նախագահների փակ հանդիպումը տևել է կես ժամ։

 

--00—ՄՀ

Տեսանյութեր