Սյունիքում «Mitsubishi»-ն կողաշրջվել է․ տուժած ամուսինները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13,  24 News

․

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 08։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 60-ամյա Սեդրակ Հ-ն իր վարած Mitsubishi Kanter Fuso մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 203 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է մեքենայի կառավարումը և կողաշրջվել ճանապարհի աջակողմյան ուղեմասում։ 

Վթարի հետևանքով վարորդ Սեդրակ Հ-ն և ուղևոր՝ Երևանի բնակիչ, 57-ամյա Լ. Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի Աղիտուի զինվորական հոսպիտալ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ տուժածներն ամուսիններ են։

--00--ԱՀ