Միկոյան փողոցի 2300 քմ քարքարոտ տարածքը վերածվել է կանաչ գոտու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

նկար

Ա․ Միկոյան փողոցի 2300 քմ քարքարոտ տարածքը վերածվել է կանաչ գոտու։ Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Տարածքում անցկացվել է ոռոգման ջրագիծ, հողի լիցք ու հարթեցում է արվել, այնուհետև՝ ճմապատվել ու սիզամարգեր ստեղծվել։

Աշխատանքներն իրականացվել են Դավթաշեն վարչական շրջանի, մասնավոր սեկտորի աջակցությամբ ու «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի թիմի ջանքերով։

նկար

--00—ԼՄ