Ձերբակալվել են երկաթգծի ուղեգծի տակդիրներ գողացած անձինք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հասարակական

Դեկտեմբերի 17-ին ոստիկանության Սևանի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության Հրազդան-Սևան ուղեհատվածի 82-րդ կմ-ին՝ Վարսեր գյուղից Սևան քաղաք ընկած հատվածում, ուղեգծի 80 տակդիր պակասել է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբեր ամսվա սկզբին տակդիրները գողացել են 18 և 21 տարեկան երկու երիտասարդ, որոնք ներկայացվել են նախաքննական մարմնին ու ձերբակալվել:

Կատարվում է քննություն։