ԱՀ կառավարությունը սկսել է ՀՀ-ում երթևեկության խախտումների մասով տույժ-տուգանքների մարման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

տուգանք

ԱՀ կառավարությունը սկսել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՀՀ տարածքում ճանապարհային երթևեկության խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված ԱՀ քաղաքացիների տույժ-տուգանքների մարման և փոխհատուցման գործընթացը:

ԱՀ ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ ծրագրի առաջին փուլով՝ Արցախբանկ ՓԲԸ -ից, փոխհատուցում կտրամադրվի առաջին 954 դիմումատուին, այնուհետև գործընթացը կշարունակվի 2022 թվականի հունվարից:

Ծանուցումները կստանաք նաև SMS հաղորդագրությամբ, որից հետո պարտադիր է բանկ ներկայանալ անձնագրով:

--00—ԼՄ