Թո՛ղ անառիկ լինեն մեր սահմանները. ջրային կոմիտեի նախագահի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ՎԳ

ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի ամանորյա շնորհավորական ուղերձը.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն մեր երկրին, սեր և ջերմություն բոլորիդ ընտանիքներին: Թո՛ղ յուրաքանչյուրիդ տանը միշտ երջանկության, փոխըմբռնման և հոգատարության մթնոլորտ տիրի, թո՛ղ անառիկ լինեն մեր սահմանները, ու թող հյուրընկալ մեր օջախներում բոլորս ձեռքբերումների և ուրախությունների բազում առիթներ ունենանք:

Ցանկանում եմ, որ 2022 թվականը խաղաղության, բարեկեցության, ձեռքբերումների, հաղթանակների, բարի գործերի և նոր նախաձեռնությունների իրականացման տարի լինի:

Մեր պետության համար թո՛ղ 2022 թվականը լինի տնտեսական զարգացման տարի, իսկ դրա բանալին՝ ջանադիր, հետևողական ու արհեստավարժ աշխատանքը, լինի բոլորիս ամենօրյա ուղեցույցը:

Ամանորի տոնական սեղանների շուրջ անխտիր բոլորս բաժակ ենք բարձրացնում հայոց բանակի, մեր զինվորների ու սպաների համար, նաև ոգեկոչում մեր նահատակված հերոս տղաների անմահ հիշատակը, ուժ և կորով մաղթում նրանց ընտանիքներին:

Աստված պահապան մեր երկրին, հայրենիքի մեր քաջարի պաշտպաններին և մեր ողջ ժողովրդին:

Շնորհավո՛ ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

--00--ԱԹ