Երևանի շենքերից մեկի տանիքում խոշոր հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

414

Հունվարի 22-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:45-ի սահմանում ԱԻՆ Փրկարար ծառության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Նանսենի 1-ին նրբանցքի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք, ու Ճգնաժամային կառավարման Ազգային կենտրոնի խումբը:  

Պարեկները հրշեջների և մի քանի քաղաքացիների օգնությամբ շենքից տարհանեցին բնակիչներին, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի նախ կանխեն 5-րդ շենքի տանիքում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն, ինչը նրանց հաջողվեց:  

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասոել են. «Եթե հրշեջները մի քիչ ուշանային, կրակը կտարածվեր և ամբողջ շենքի տանիքը կվերածվեր մոխրակույտի: Պարեկներին հալալ էր, հրշեջ-փրկարարների, թաղի մի քանի երիտասարդների հետ տարհանեցին բնակիչներին, և մեր տեղեկություններով էլ, տուժածներ չկան»:   Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:  

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:  

Այս պահին հրշեջներին հաջողվել է կրակը մեկուսացնել, նրանց կողմից էլ կատարվում են հետախուզական աշխատանքներ՝ տանիքում կրակի թաքնված օջախներ հայտնաբերելու ուղղությամբ: 

--00—ԼՄ

Տեսանյութեր