Գրառումիցս 15 րոպե անց նախազգուշացում ստացա, որ եթե չջնջեմ այն ինձ կդնեն սահմանափակումների տակ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 29,  24 News

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, թե երբ տեղեկություն է ստացել, որ առաջիկայում ապամոնտաժվելու է Սողոմոն Թեհլերյանի արձանը, ֆեյսբուքյան գարառում է կատարել այդ թեմայով ու 15 րոպե անց նախազգուշացում է ստացել։

«Նախազգուշացում եկավ, որ Ձեր էջը վերիֆիկացված նշանով էջ է, Դուք հանրային կարծիք ձևավորող անձ եք և եթե չհանեք այդ հրապարկումը, որը մեր ստանդարտներին դեմ է, Ձեզ հերթական անգամ կդնենք սահմանափակումների տակ»,-ասել է նա։

Նրա կարծիքով, ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ, լրատվականներ հայտնվում են «կարմիր գծերում» և էապես սահմանափակվում են դիտումները։

--00--ՍԳ