Բորիս Բախշիյանի քրեական հետապնդման մասով դատախազության պարզաբանման մեջ անհիմն ձևակերպումներ կան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

երեմ սարգսյան

Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ անդրադարձել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Գլխավոր դատախազության պարզաբանմանը։ Գրառման մեջ ասվում է․

«Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող ակնհայտ անօրինական և պատվերով քրեական հետապնդման մասով դատախազության պարզաբանման մեջ բազմաթիվ մանիպուլյացիոն և անհիմն ձևակերպումներ կան, որոնց հետագայում կանդրադառնամ։

Իսկ հիմա մեջբերում դատախազության պարզաբանում կոչեցյալից.«Դատավոր Բախշիյանի կողմից կայացված ակնհայտ ապօրինի որոշումը դատախազությունը չի բողոքարկել, քանի որ այն արդեն իսկ Ն․Մ․-ի պաշտպանի կողմից եղել է բողոքարկված, ինչը բավարար հիմք էր դրա օրինականությունն ու հիմնավորվածությունը վերաքննիչ դատարանում ստուգելու համար: Այնտեղ դատախազը պնդելու էր առաջին ատյանի դատարանում արտահայտված դիրքորոշումն այն մասին, որ Ն․Մ․-ի կալանավորումն ակնհայտ ապօրինի է: Սակայն Ն․Մ․-ի ազատ արձակվելուց հետո նշված բողոքը վերաքննիչ դատարանից հետ է վերցվել»։

Հասկացա՞ք ինչու չեն բողոքարկել։

Իսկ հասկացա՞ք ինչու են դրա մասին հիշել համարյա 2 ամիս անց՝ Աշոտ Մինասյանին դատավոր Բախշիյանի կողմից ազատ արձակվելուց անմիջապես հետո։

Չէ պավերով ոչինչ չկա, ուղղակի ուշ են ջոկել»։

--00--ԱՀ