Բարեխիղճ տնտեսվարողների կյանքից մաքսավորներն անհետանալու են. բարեփոխումներ ՊԵԿ-ում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

Բարեխիղճ տնտեսվարողների կյանքից մաքսավորներն անհետանալու են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը։

Ներսիսյանի խոսքով, ՊԵԿ-ի մաքսային ծառայությունում արմատական բարեփոխումներ են տեղի ունենում, մասնավորապես՝ մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը, ինչի արդյունքում պետք է կրթվեն և պատրաստվեն նոր մասնագետներ։

Ներսիսյանի համոզմամբ, իրենք շեշտը դնելու են ծառայողների բարեվարքության և էթիկայի վրա, քանի որ օդանավակայանում ծառայող մաքսավորը պետք է հասկանա, որ քաղաքացիներին պարտավոր են դիմավորել ժպիտով։

Մանրամասները՝ տեսանյութում։