Պատերազմի արդյունքը դատավճիռ չէ․ իշխանությունը պիտի հասկանա՝ երկիրը նոր զիջման տանել չի՛ կարող

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

 

 

44-օրյա պատերազմը, դրա հետևանքները և նոյեմբերի 9-ի հայտարարությունը դատավճիռ չէ։ Դա մեզ համար անընդունելի, բայց կայացած փաստ է։ Փաստաթղթի պայմանները՝ բացի գերիների վերադարձի կետից, ցավոք, արդեն կատարվել են։ Այս մասին ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը պետք է ձգտի նոր եռակողմ փաստաթղթի, որտեղ արտացոլված կլինեն մեր կենսական շահերը։

«Սա ժողովրդին նոր պատերազմի կամ փորձության տանելու արկածախնդրություն չէ, սա կենսական պայքար է հայ ժողովրդի ապրելու ու պետականություն ունենալու համար»,-նշել է Իշխան Սաղաթելյանը:
--00--ՍԳ