Չեխիայում հանվում են կորոնավիրուսի գրեթե բոլոր սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

աշխարհ

Չեխիայի կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել երկրում կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները և մարտի 1-ից երկրում պարտադիր կլինի միայն հանրային վայրերում բժշկական դիմակների կրումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին ասել է վարչապետ Պետր Ֆիալան:

Չեխիայի վարչապետը տեղեկացրել է, որ աստիճանաբար ավելացվելու է մշակութային ու սպորտային միջոցառումներին թույլատրվող այցելուների թիվը:

10.7 մլն բնակչություն ունեցող Չեխիայում համավարակի սկզբից մինչև հիմա գրանցվել է վարակման 3 մլն 311 հազար 152 դեպք, մահացել է 37 հազար 612 մարդ:

--00--ԿԿ