Չեխիայում գրանցվել են համավարակի սկզբից ի վեր Covid-19-ի ամենաշատ օրական դեպքերը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20,  24 News

Չեխիա կորոնա

Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսի 22 հազար 936 նոր դեպք, որն օրական գրանցվող ամենամեծ ցուցանիշն է համավարակի տարածումից ի վեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Շաբաթվա սկզբին երկիրը խստացրել էր սահմանափակումներն այն մարդկանց համար, ովքեր Covid-19-ի դեմ չեն պատվաստվել:

Չեխիայի կառավարությունն ընդունել է ծրագիր, որով ռեստորաններ այցելելու, որոշակի միջոցառումների մասնակցելու և այլ ծառայություններից օգտվելու թույլտվություն է տրվում միայն այն անձանց, որոնք պատվաստվել են կամ վարակվել և առողջացել են վերջին 6 ամսվա ընթացքում:

--00--ԱԹ