Դատապարտյալները Զինվորի տանը նվիրաբերել են գումար և ձեռքի աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

լույս

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների նկարները, արվեստի տարբեր գործեր աճուրդի են հանվել, հասույթը՝ 276 հազար դրամ, նվիրաբերվել է Զինվորի տանը: Այդ մասին ասված է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի Ֆեյսբուքի էջում:

«Զինվորներին են նվիրել նաև բոլոր այն աշխատանքները, որոնք ցուցահանդեսի ժամանակ չէին վաճառվել:

«Նուբարաշեն» ՔԿՀ պետն ասում է, որ նման ակցիաները շարունակական են լինելու»,- նշված է գրառման մեջ:

--00—ԼՄ