Դոնբասի մի քանի բնակավայրերի բնակիչներ մնացել են առանց ջրի

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 19,  24 News    

․

Դոնբասի մի շարք բնակավայրերի բնակիչներ առանց ջրի են մնացել Դոնեցկի շրջանում պոմպակայանի գնդակոծության արդյունքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հաղորդել է «Դոնբասի ջուր» ընկերության մամուլի ծառայությունը։

«Այսօր Հարավային Դոնբասի ջրատարի առաջին վերելքի պոմպակայանը գտնվել է գնդակոծության գոտում, երկու տրանսֆորմատոր վնասվել է, դադարեցվել է 4 զտիչ կայանների ջրամատակարարումը»,- հայտնել է ընկերությունը:

Նշվել է, որ այդ զտիչ կայանները ջրամատակարարում էին Գորնյակ, Դոբրոպիլյա, Միրնոգրադ և մի շարք այլ բնակավայրեր:

--00--ԱՀ