Զելենսկին լայվ է մտել ու կրկին հավաստիացրել, որ չի լքել Կիևը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ առավոտյան տեսանյութ է ձայնագրել Կիևից՝ հայտարարելով, որ ինքը մայրաքաղաքում է, իսկ բանակը չի պատրաստվում վայր դնել զենքը:

«Մենք ոչ մի զենք վայր չենք դնելու և շարունակելու ենք պաշտպանել մեր պետությունը», - ասել է նա՝ հերքելով համացանցում տարածվող  տեղեկությունները պատրաստվող տարհանման մասին։

Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--0--ԿԿ