Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը. Վյաչեսլավ Վոլոդին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

 

տռռեգտեռգ

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը և մեկնել Լվով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նա երեկ Ուկրաինայի մայրաքաղաքում չէր: Նա իր շքախմբի հետ փախել է Լվով քաղաք», - ասել է Վոլոդինը:

Նրա խոսքով՝ նման տեղեկություն են ստացել Գերագույն Ռադայի պատգամավորները, ովքեր փորձել են հանդիպել Կիևում երկրի առաջնորդի հետ, սակայն նրանց հրավիրել են Լվով, որտեղ Զելենսկին, իբր, գտնվում է նեոնացիստների պաշտպանության ներքո։

--00--ՍԳ