29 հարց` մարտի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

աժ

Փետրվարի 28-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:

Խորհրդի անդամները քննարկել և հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի և մարտի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Մարտի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց:

Խորհրդի որոշմամբ փոփոխություն է կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի մայիսի 26-ի ԱԺԽՈ-002-Լ որոշման մեջ, ըստ որի՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների թիվն ավելացել է եւս մեկով:

--00—ՄՀ