ԱԺ կին պատգամավորները և աշխատակազմի կանայք պարգևատրվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

աժ

ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հատուկ կարգադրություն է ստորագրել ԱԺ կին պատգամավորներին ու աշխատակազմի կանանց պարգևատրելու մասին։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, Կանանց տոնի առթիվ՝ կարգադրում եմ.

կին պատգամավորներին և Աշխատակազմի կանանց պարգևատրել  յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:

Ազգային ժողովի աշխատակազմի  ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- ասված է կարգադրության մեջ։

--00—ՄՀ