Տափերականցի 28-ամյա կապիտանը հետմահու պարգևատրվել է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

․

Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության և խիզախության համար Արցախի նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել Արցախի ՊԲ N զորամասի զինծառայող, կապիտան Տարոն Արսենի Ստեփանյանը:

Տափերականցի 28-ամյա զինվորականի պարգևը հերոսի մարտական ընկերները հանձնել են ընտանիքի անդամներին: Պարգևատրման արարողությանը ներկա է եղել նաև Արարատի մարզպետի տեղակալ Սերգեյ Ատոմյանը:

Տարոն Ստեփանյանը զոհվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում, կռվել մինչև վերջ՝ ոչ մի վայրկյան միայնակ չթողնելով իր հրամանատարությամբ կռվող զինվորներին և մարտական ընկերներին:

«Ոգով իսկական զինվորական, ում համար հայրենիքի համար զոհվելն իսկական պատիվ էր: Նաև նրա հերոսությունների շնորհիվ է, որ Մարտունին այսօր մեր վերահոսկողության տակ է»,- պատմում են Տարոնի ընկերները՝ խոստանալով նույնքան պատվով շարունակել հայրենիքի պաշտպանության սուրբ գործը:

--00--ԱՀ