Պուտինն ու Լուկաշենկոն կհանդիպեն, օրակարգում նաև Ուկրաինայի հարցն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 11-ին կայցելի Մոսկվա, որտեղ նախատեսված է բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Երկրների ղեկավարները կքննարկեն երկկղմ հարաբերությունների արդիական հարցերը, միութենական համագործակցության զարգացումը, տնտեսական համագործակցությունը պատժամիջոցների ճնշման ներքո: Օրակարգում է նաև իրավիճակը տարածաշրջանում և Ուկրաինայում»,- ասվում է հաղորդագրությունում։
 

--00—ՄՀ