Վահագն Խաչատուրյանն ազատվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

 

տռռեգտեռգ

ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Վահագն Խաչատուրյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Վահագն Խաչատուրյանին ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Վահագն Խաչատուրյանն ընտրվել է ՀՀ նախագահ:

--00--ՍԳ