ԱՄՆ-ն առաջարկել է Թուրքիային ռուսական С-400-ները փոխանցել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Աշխարհ

Միացյալ Նահանգների կառավարությունը դիմել է Թուրքիային՝ առաջարկելով Ուկրաինային փոխանցել Ռուսաստանից ձեռքբերված հակաօդային պաշտպանության С-400 համակարգերը:

Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: 

Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի գնումը Ռուսաստանից կտրուկ քննադատություն էր առաջացրել Միացյալ Նահանգներում: Վաշինգթոնն Անկարային մեղադրել էր ՆԱՏՕ-ի սկզբունքներին դեմ գնալու մեջ: