Շարունակվել է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի հերթական նստաշրջանի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

 

տռռեգտեռգ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն Ինդոնեզիայում մասնակցել է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի շրջանակներում անցկացվող Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի հերթական նստաշրջանի աշխատանքներին:

Մարտի 22-ին կազմակերպվել են պանելային քննարկումներ, իրականացվել է փորձի փոխանակում խորհրդարանների աշխատակազմերի գործունեության առանձնահատկությունների, «փափուկ» իրավունքի եւ դրա կիրառման անհրաժեշտության վերաբերյալ: Քննարկվել են նաեւ օրակարգային այլ հարցեր:

Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի հերթական նստաշրջանի շրջանակում աշխատանքային հանդիպումներ են եղել նաեւ մի շարք միջազգային խորհրդարանական կառույցների ու բարեկամ երկրների խորհրդարանների աշխատակազմերի գլխավոր քարտուղարների եւ պատվիրակությունների հետ:

Նստաշրջանի աշխատանքին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանն ու ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը:

--00--ՍԳ