30-ամյա կինը քաղաքացու բանկային քարտից հափշտակել  է 462 000 դրամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

134178

Ոստիկանության Վաղարշապատի բաժին մի քաղաքացուց դիմում էր ստացվել, որ իր բանկային քարտից անհայտ պայմաններում ելք է արվել  462 000 դրամ: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Դիմումի քննարկման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ փետրվարի 25-ին քաղաքացու բանկային քարտից մի կայքի հաշվեհամարին փոխանցելու միջոցով նշված գումարը հափշտակել է երևանցի 30-ամյա մի կին:

Մարտի 24-ին նա ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

--00—ՀԶ