Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Արմավիրի մարզում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները մարտի 23-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Միջոցառման նպատակն էր առանց համարանիշերի շահագործվող տրանսպորտային միջոցներ հայտնաբերելը։ Արդյունքում՝ հայտնաբերվեց առանց համարանիշերի երեք տրանսպորտային միջոց, որոնք տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք։ Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվեց 40 արձանագրություն։

Հայտնաբերվեցին առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ երեք, թաղանթապատված դիմապակիով՝ մեկ, առանց համապատասխան փաստաթղթերի՝ մեկ, և մեկ համարանիշով՝ մեկ մեքենա։ Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

--00—ՀԶ