Արմավիրի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Մարտի 17-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողները Արմավիրի Երևանյան փողոցում հայտնաբերեցին և, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին 4 անձի՝ մեքենայով հանդերձ։

Անձնական խուզարկությամբ Երևանի 37-ամյա բնակչի մոտից հայտնաբերվեց ընդհանուր մոտ 5 գրամ կանեփանման զանգվածով երկու փաթեթ, իսկ 65-ամյա տղամարդու մոտից՝ դեղնականաչավուն զանգված և մոխրացած հետքերով գլանակ։

Պարզվեց նաև, որ բերման ենթարկվածներից 54-ամյա տղամարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից։

Նշանակվել են փորձաքննություններ։
Կատարվում է քննություն։