Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 112, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 252 անձ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

 

Մարտի 21-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1965 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 231 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 112, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 252 անձ։

72 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 12-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի, 14-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 10-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 8-ը՝ փակված համարանիշերով, 224-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։

Բացի այդ, պարեկաները ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 62 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր:

--00--ՍԳ