Փորձարկվելու են Կենտրոն վարչական շրջանի շչակները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

 

տռռեգտեռգ

Ապրիլի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Ֆինանսների նախարարությունում, «Երևան Գարեջուր» և «Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ներում, Հայաստանի Ամերիկյան համալսարան հիմնադրամում, ԵՊՀ Կենսաբանական ֆակուլտետում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, «Սուրմալու» և «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրներում, Մ.Հերացու անվան պետական բժշկական և Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարաններում, «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ում, Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում փորձարկվելու են շչակներ:

Խնդրում ենք չանհանգստանալ:

--00--ՍԳ