Ուկրաինական պատվիրակությունը վարչապետի գլխավորությամբ հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Աշխարհ

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, ֆինանսների նախարար Սերխի Մարչենկոն, Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Կիրիլ Շևչենկոն և այլ պաշտոնյաներ հաջորդ շաբաթ կայցելեն Վաշինգտոն։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Reuters գործակալությունը։

ԱՄՆ այցի ընթացքում ուկրաինական պատվիրակությունը երկկողմանի հանդիպումներ կունենա ֆինանսական գերատեսչությունների ներկայացուցիչների և այլ պետությունների հետ։

Բացի այդ, ինչպես հայտնում է Reuters-ը, Ուկրաինացիները մտադիր են բացի կլոր սեղանի շուրջ քննարկումներից, նաև հանդիպում ունենալ Համաշխարհային բանկի ներկայացոււցիչների հետ, որը կկայանա ապրիլի 21-ին, ինչը կլինի առաջին հանդիպումը գերատեսչությունների ներկայացուցիչների և նրանց արևմտյան գործընկերների միջև ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր։