Արցախն իր չէ, որ հանձնեմ, ցանկացած թուղթ ստորագրելուց առաջ պետք է լինի հանրային լայն քննարկում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին աշխատանքային կարգով տեղյակ է պահվել ԼՂ նախագահը։ Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այդ գործելակերպը նորություն չէ։ Այդպես վարվել է միշտ՝ քննարկումներից հետո։ Արցախի նախագահն էլ իր հերթին այդ բանակցությունների արդյունքները ներկայացրել է Արցախի իշխանությանը։

«Մշտապես պատրաստակամություն եմ ցուցաբերում բանակցությունների բովանդակությունը ներկայացնել նաև խորհրդարանական ընդդիմությանը, բայց վերջիններս հրաժարվում են նմանօրինակ քննարկումներից, որպեսզի դավադրությունների մասին լեգենդներ ստեղծեն և այդ լեգենդները դնեն իրենց գործունեության հիմքում»,-նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ՀԶ

 

Տեսանյութեր