Լիտվայում պղծել են խորհրդային զինվորների ևս մեկ հուշարձան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

1081542.jpg

Լիտվայի Վիլկավիշի շրջանում ներկով պատել են խորհրդային զինվորների հուշարձանը: Այդ մասի հաղորդվում է Լիտվայի ոստիկանության դեպարտամենտի ամենօրյա ամփոփագրում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Վիլկավիշի շրջանի Ժալյոյի գյուղում նկատել են կապույտ եւ դեղին ներկով պատված խորհրդային զինվորների հուշարձանը եւ զոհվածների հուշատախտակը: Սկսվել է մինչդատական հետաքննություն՝ Լիտվայի քրեական օրենսգրքի 312 հոդվածի 1-ին մասի համապատասխան (գերեզմանների, հուշարձանների կամ հասարակության համար այլ կարեւոր վայրի ավերում կամ պղծում)»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդել է Sputnik Լիտվան, խորհրդային զինվորների հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքերը հաճախացել են Ուկրաինայում ՌԴ-ի կողմից հատուկ գործողությունն սկսվելուց հետո: Լիտվայում ծավալվել է մասշտաբային հակառուսական արշավ: Օրինակ՝ Կաունասում պատրաստվում են կազմել այն օբյեկտների եւ վայրերի «սեւ ցուցակ», որոնք կապված են ԽՍՀՄ-ի ու Ռուսաստանի հետ, եւ «ճիշտ» պատմական անձնավորությունների առանձին ցուցակ, որոնց անունները պահպանելու են քաղաքի պատմության մեջ:

Լիտվայում ՌԴ-ի դեսպանությունը բալթյան հանրապետությունում տեղի ունեցածը համարել է «բարբարոսական եւ սրբապիղծ» գործողություններ, որոնք ուղղված են երկրում ատելության ու վախի հրահրմանը: Լիտվայի սեյմի փոխխոսնակ Անդրյուս Մազուրոնիսն ավելի վաղ կոչ էր արել ժամանակավորապես ձեռնպահ մնալ խորհրդային զինվորների վերաբերյալ որոշումներից, քանի որ Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ հուզական հասարակական ֆոնը հատկապես լարված է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
--00--ՀԶ