Նորք Մարաշում բախվել են 2 Mercedes-ներ ու BMW-ն, Mercedes-ներից մեկը կողաշրջվել է, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

նկար

Մայիսի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Նորք Մարաշ 5-րդ փողոցի թիվ 22 տան հարևանությամբ բախվել են BMW և 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ներից մեկը կողաշրջվել է, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։  Օպերատիվ են գործել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։  

--00—ԼՄ