Էդմոնդ Ղազարյանն ազատվում է Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

2.jpeg

Էդմոնդ Ղազարյանն ազատվում է Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:  

«Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօրվանից դադարեցնում եմ Նորք֊Մարաշ վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս։

Իմ պաշտոնավարման երկու տարիների ընթացքում ես սիրով ու նվիրումով եմ կատարել այս աշխատանքը՝ փորձելով հնարավորինս անել ամեն ինչ՝ ձեզանից յուրաքանչյուրին աջակցելու, ձեր հոգսերը թեթևացնելու, առկա խնդիրները լուծելու, ինչպես նաև ինձ համար արդեն հարազատ դարձած այս գողտրիկ բնակավայրն ավելի բարեկարգելու և համայնքի պատիվը մշտապես բարձր պահելու համար։

Իմ անկեղծ սերն ու հպարտությունն եմ հայտնում բոլորիդ, որ ծառայել եմ Նորք֊Մարաշին՝ մարաշեցուն հատուկ արժանապատվությամբ՝ ձեզանից ստանալով այն զորեղ ուժը, որը դուք ժառանգել եք հայրենի «էրգրի» հողից ու ջրից։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ինձ վստահելով՝ հավանություն տվեցին իմ ծառայություններին և անմիջական մասնակցություն ունեցան համայնքի բարեկարգման գործին։

Խորին շնորհակալություն՝ վարչական շրջանում գործող բոլոր կրթօջախների աշխատակիցներին, իմ սիրելի աշխատակազմին՝ մեր միասնական և արդյունավետ համագործակցության համար։

Առողջություն և ամենայն բարիք բոլորիդ»,-գրել է Էդմոնդ Ղազարյանը։

--00—ՀԶ