Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Մյունխեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Thumbnail

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ից 17-ը  կմեկնի Մյունխեն: Այդ մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

Նախարարը կմասնակցի Մյունխենյան անվտանգության համաժողովին, որի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ տասնյակ երկրների արտգործնախարարների և այլ գործընկերների հետ: