ՌԴ քաղաքացին դիմել է ոստիկանություն․սխալ վիրահատության հետևանքով իր քիթը մեծացել է,կրծքերը՝ փոքրացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

․

Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում ՌԴ քաղաքացի, 45-ամյա Աննա Վ.-ի հաղորդման փաստով, տեղեկացնում է shamshyan.com-ը։ 

Վերջինս հայտնել է Արաբկիրի ոստիկանություն, որ 2021 թվականի սեպտեմբերին, «Սլավմեդ» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժը վիրահատել է իր քիթը և կրծքերը, սակայն հետագայում կատարված սխալ վիրահատության հետևանքով իր մոտ առաջացել են առողջական խնդիրներ. քիթը մեծացել է, կրծքերը՝ փոքրացել: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԱՀ