Ford-ի վարորդը վարելիս հանկարծամահ է եղել, ինչի հետևանքով 6 ավտոմեքենա է իրար բախվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

նկար

Մայիսի 20-ին ողբերգական ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմանում Գարեգին Նժդեհ փողոցում՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հարևանությամբ, բախվել են Ford, BMW, Kia, Opel Astra, Opel, Mercedes մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Ford-ի միջից վարորդին դուրս են բերել օերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգության բժիշկների թիվ 63 հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկության՝ մահացածը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։  

--00—ԼՄ

Տեսանյութեր