ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Գերիների փոխանակման հարցերով զբաղվում է պաշտպանության նախարարությունը։ Այս մասին նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բայց Մոսկվան չի պատրաստվում «Ազովստալի» ռազմագերիներին փոխանակել քաղաքական գործիչ Մեդվեդչուկի հետ։ Նախ, Մեդվեդչուկը Ուկրաինայի քաղաքացի է և կապ չունի Ռուսաստանի հետ։
Երկրորդ, սա մարդկանց այլ կատեգորիա է, ուստի դժվար թե հնարավոր լինի խոսել նման փոխանակման մասին»,-շեշտել է Պեսկովը։
--00--ԱԱ