Երևանյան լիճը սուզված մեքենան դուրս է բերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Փետրվարի 18-ին՝ ժամը 11:50-ին, վերսկսվել են որոնողական աշխատանքները Երևանյանի լիճն ընկած ավտոմեքենայի որոնման աշխատանքները:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ժամը 12:50-ին լճից դուրս են բերել «BMW E328» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ., սեփականատեր՝ Մ. Մ.): Երեկ ջրասուզակները մեքենան չէին գտել լճի ձկնորսական ցանցերի պատճառով։

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին՝ ժամը 16:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան հայտնվել է Երևանյան լճում, տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: