Գևորգ Մարկոսյանը ազատ կարձակվի, եթե հանկարծ որոշ անձինք մի նոր բան «չմտածեն»․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

․

Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ դատարանը մերժել է անհնազանդության ակցիաների ժամանակ կալանավորված Գևորգ Մարկոսյանի կալանք երկարացնելու միջնորդությունը։ Գրառման մեջ ասվում է․ 

«Առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Պողոսյանի մերժեց քննիչ Արմեն Խաչատրյանի՝ իմ պաշտպանյալ Գևորգ Մարկոսյանի նկատմամբ մայիսի 25-ին ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը։

Գևորգը հունիսի 22-ին ազատ կարձակվի… եթե հանկարծ որոշ անձինք մի նոր բան «չմտածեն»։

Տարոսը բոլոր քաղաքական բանտարկյալներին։

Իհարկե չենք մոռանում, որ բոլոր քաղաքական հետապնդումների ճարտարապետներն ու կատարողները վաղ, թե ուշ պատասխանատվության են կանչվելու… ես և իմ ընկերները դրա մասին հոգ ենք տանելու»։

--00--ԱՀ