Ավետիք Չալաբյանը 21:00-ին ազատ կարձակվի կալանքից. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

Ավետիք Չալաբյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը չի հասցրել քննել «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը, ուստի այսօր՝ հուլիսի 27-ին, երեկոյան 21:00-ին, Չալաբյանը ազատ կարձակվի: Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը:

«Կալանքի ժամկետը այսօր՝ 21:00-ին լրանում է, ու նոր որոշում չկա կալանքը երկարացնելու մասին, ուստի նա պետք է դուրս գա քրեակատարողական հիմնարկից», - հաղորդեց Չալաբյանի պաշտպանական խմբի անդամը:

--00--ԱՀ