ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News
Եթե Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ապա այն հաստատաբար զրկվելու է որևէ կարգավիճակից: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
«Խոսքն այն մասին է, որ ադրբեջանաբնակ հայությունն առհասարակ պետք է ունենա ինչ-որ երաշխիքներ․ ո՞վ է հաստատելու այդ երաշխիքների ցանկը, ինչպե՞ս են դրանք ապահովվելու, այդ ամենն առայժմ լռության է մատնված: Բայց տեսանելի է, որ ՀՀ և Արցախի քաղաքացիներին վարժեցնում են այն մտքին, որ Արցախը կարող է և մնալ Ադրբեջանի կազմում: Այդ առումով հայ բանակցողների վիճակը բավական ծանր է, եթե այդպես պետք է լինի, ուրեմն նախևառաջ պետք է ուժը կորցրած ճանաչեն 1992թ-ի ԳԽ որոշումը, ըստ որի, ՀՀ-ի համար ընդունելի չէ Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում»,- նշել է Մելիքյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում: